Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահը քննադատել է 1968-ի խորհրդային ներխուժման մասին «Զվեզդա»-ի հաղորդումը


Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ելույթ է ունենում ռուս-չեխական գործարար համաժողովում, Մոսկվա, 22-ը նոյեմբերի, 2017թ․
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ելույթ է ունենում ռուս-չեխական գործարար համաժողովում, Մոսկվա, 22-ը նոյեմբերի, 2017թ․

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խստորեն քննադատել է 1968 թվականի խորհրդային ներխուժման մասին «Զվեզդա» հեռուստաընկերության հեռարձակած հաղորդումը և Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել «հեռավորության պահել» այդ հաղորդումից: Այս մասին տեղեկացնում է Զեմանի մամուլի ծառայությունը:

Երեկ Սոչիում կայացել է Ռուսաստանի և Չեխիայի նախագահների հանդիպումը: Իսկ այսօր Զեմանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու ռուս-չեխական տնտեսական համաժողովին: Իր ելույթը նա սկսել է խստորեն քննադատելով «Զվեզդա»-ի հաղորդումը՝ հեղինակին բնորոշելով որպես «հավի խելքով լրագրող», իսկ հաղորդումը՝ «կեղտոտ սադրանք»:

Նոյեմբերի 21-ին հեռարձակված հաղորդման մեջ ասվել էր, որ 1968 թվականի ներխուժմամբ ԽՍՀՄ-ը օգնել է Չեխոսլովակիային:

«Զվեզդա»-ի կայքից այդ հրապարակումը հեռացվել է:

1968 թվականի օգոստոսին նախկին Չեխոսլովակիա են ներխուժել Վարշավյան պայմանագրի երկրների ավելի քան 300 հազար զինծառայողներ, շուրջ 7 հազար տանկեր ու զրահամեքենաներ: Ներխուժման նպատակը ժողովրդավարական զարթոնքը խեղդելն էր: Ներխուժման և օկուպացիայի արդյունքում Չեխոսլովակիայի 127 քաղաքացի է զոհվել, ավելի քան 500 մարդ վիրավորվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG