Վրաստանի մայրաքաղաքի բնակելի թաղամասում հատուկջոկատայինները հակաահաբեկչական գործողություն են անցկացնում: Նրանք փորձում են երկու կասկածյալի ձերբակալել, որոնք, ըստ հաղորդումների, արտասահմանցիներ են: Կասկածվում է, որ այդ անձինք կապեր ունեն ահաբեկչական կազմակերպությունների հետ:
Վաղ առավոտյան սկսված գործողությունները շարունակվում են: Բազմաբնակարան շենքը շրջափակված է: Բնակիչները տարահանվել են: Շենքում պայթյուն է որոտացել: Լսվել են անկանոն կրակոցներ:
Պաշտոնապես հաստատվել է, որ վիրավորվել է մեկ հատուկջոկատային, լրատվամիջոցները հաղորդում են ևս երկու վիրավորների մասին: