Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Վաղ առավոտից Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, երկրի ողջ տարածքում տեղումներ են: Ժամը 7-ի դրությամբ Արագածի, Ապարանի, Սևանի, Հրազդանի, Վանաձորի, Տաշիրի, Սպիտակի, Ստեփանավանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն էր տեղում:
ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: