Ամերկացի հայտնի կինոռեժիսոր Դեյվիդ Լինչն այցելել է Թբիլսի, որտեղ հայտարարել է, թե պատրաստվում է կինոդպրոց բացել Վրաստանում, ինչը հետագաում կարող է ճանապարհ հարթել դեպի միջազգային կինոփառատոներ:
«Ամեն մի երկիր իր ոգին ունի և իր դերը միջազգային ընտանիքում: Այստեղ՝ Վրաստանում և՛ մշակույթ կա, և՛ տրամադրություն, և՛ ոգի ու այնքան բան, որ ապշեցնում է ուղղակի: Վրաստան գալուն պես զգում ես այդ ամենը, այս երկիրն ինձ վրա հատուկ, շատ զարմանալի տպավորություն է թողել»,- հայտարարել է Լինչը:
Վրաստանի իշխանությունները ողջունել են աշխարհահռչակ ռեժիսորի առաջարկը, դպրոցի տարածքի ու բացման պայմանների շուրջ բանակցությունները շարունակվում են: