Մատչելիության հղումներ

Ձմեռային շրջանում տրանսպորտի նախարարության մի շարք ստորաբաժանումներ կաշխատեն հատուկ ռեժիմով


Ձյան մաքրման աշխատանքներ Հայաստանի լեռնային ճանապարհներից մեկին, արխիվ
Ձյան մաքրման աշխատանքներ Հայաստանի լեռնային ճանապարհներից մեկին, արխիվ

Կառավարության որոշման համաձայն՝ մեկնարկել է Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում և գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին:

Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ նախարարության համապատասխան ստորաբաժանումները աշխատելու են հատուկ ռեժիմով:

Ձմեռային տարեշրջանի ամբողջ ընթացքում նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով պարբերաբար լրատվություն կտրամադրվի ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում օպերատիվ տեղեկատվության պարբերականությունը ըստ անհրաժեշտության կավելանա: «Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG