Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ԱՄՆ զինծառայողները կարող են հայտնվել Հաագայի դատարանի թիրախում


Հաագայի դատարանի դատախազ Ֆատու Բենսուդա, արխիվ
Հաագայի դատարանի դատախազ Ֆատու Բենսուդա, արխիվ

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը դատարանի թույլտվությունն է խնդրել՝ քննելու Աֆղանստանում մարդկության դեմ կատարված հնարավոր հանցագործությունները, ինչի արդյունքում կարող են մեղադրանքներ առաջադրվել նաև ամերիկացի զինծառայողներին, Կենտրոնական հետախուզական վարչությանը, Աֆղանստանի անվտանգության ուժերին ու «Թալիբան»-ի զինյալներին:

Դատախազ Ֆատու Բենսուդայի այս հայտարարությամբ առաջին անգամ են ամերիկացի զինծառայողները հայտնվում Հաագայի դատարանի թիրախում: ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, թե դիտարկում է դիմումը, միաժամանակ ընդգծել՝ «ամերիկացի զինծառայողների վերաբերյալ քննությունը լինելու է լիովին անհիմն ու չարդարացված»:

Թեև Միացյալ Նահանգները Հաագայի դատարանի անդամ չէ, սակայն Ամերիկայի քաղաքացիները կարող են այդ դատարանի առջև կանգնել՝ անդամ պետությունների տարածքում գործած հանցանքների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG