Մատչելիության հղումներ

Թրամփ․ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեան կդասի ահաբեկչությունը ֆինանսավորող երկրների շարքում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում կառավարության նիստում, Վաշինգտոն, 20-ը նոյեմբերի, 2017թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Վաշինգտոնը Հյուսիսային Կորեան դասելու է ահաբեկչությունը ֆինանսավորող երկրների շարքում, ինչի արդյունքում Փհենյանի դեմ պատժամիջոցներն է՛լ ավելի կխստացվեն:

«Հյուսիսային Կորեայի վարչակազմը պետք է դադարեցնի ապօրինի միջուկային և հրթիռային ծրագրերն ու աջակցությունը միջազգային ահաբեկչությանը», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը կառավարության նիստում:

Ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից Հյուսիսային Կորեան դուրս էր եկել 2008 թվականից, այսօր այդ ցանկում են նաև Սիրիան, Իրանն ու Սուդանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG