Մատչելիության հղումներ

Պուտին․ Ռուսաստանը շուտով կավարտի ռազմական գործողությունները Սիրիայում


Ռուսաստանի և Սիրիայի նախագահները հանդիպում են Սոչիում, 20-ը նոյեմբերի, 2017թ․

Ռուսաստանը շուտով կավարտի ռազմական գործողությունները Սիրիայում, այդ մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում՝ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Պուտինը նշել է, որ «ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակը դեռ շատ հեռու է», սակայն համատեղ ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում մոտենում են ավարտին:

«Անհրաժեշտ է անցնել քաղաքական գործընթացների՝ ՄԱԿ-ի հովանու ներքո», - պնդել է Ռուսաստանի նախագահը՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և տարածաշրջանի այլ առաջնորդների հետ:

Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ սկսեց 2015 թվականի սեպտեմբերից, պաշտոնապես՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար: Միայն այս տարեսկզբից, ըստ Reuters լրատվական գործակալության, Սիրիայում զոհվել է առնվազն 40 ռուս զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG