Մատչելիության հղումներ

Արտգործնախարարությունը հերքում է պնդումը, թե ուկրաինացի լրագրողները հավատարմագրված էին եղել


Հայաստանի արտգործնախարարությունը ընդգծում է, որ ուկրաինական ICTV-ի նկարահանող խումբը հավատարմագրման հայտ չի ներկայացրել։

Ավելի վաղ ICTV-ի պրոդյուսեր Օկսանա Դիխնիչը հայտարարել էր, որ իրենց նկարահանող խմբի անդամներին թույլ չեն տվել մտնել Հայաստան, թեև նրանք հավատարմագրված են եղել։ Նա կարծիք էր հայտնել, որ իրենց աշխատակիցները Ռուսաստանի սև ցուցակում են՝ Ուկրաինայի արևելքում՝ անջատականների դեմ մղվող մարտերի գոտում աշխատելու պատճառով:

«Ուկրաինական հեռուստաընկերությունը հավատարմագրման վերաբերյալ որևիցե հայտ արտգործնախարարություն չի ներկայացրել, այդ փաստը հրապարակային նաև ընդունել է հեռուստաընկերության պրոդյուսերը, որը համապատասխան գրառում էր կատարել ֆեյսբուքում», - «Ազատության» հետ զրույցում նշեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: - «Այդ գրառման տակ մեր աշխատակիցը մեկնաբանություն է թողել և այդ կինը ընդունել է, որ նրանք չեն դիմել մեզ հավատարմագրման համար», - հավելեց նա։

​Այս առնչությամբ Տիգրան Բալայանը հայտարարեց՝ «Հայաստանում լրագրողների սև ցուցակ գոյություն չունի»: Ինչ վերաբերում է հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է արգելվել նրանց մուտքը Հայաստան, ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքեց․ - «Իմ իրավասության մեջ չի մտնում այդ հարցին պատասխանելը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG