Մատչելիության հղումներ

ՀՀ-ՌԴ պաշտպանության փոխնախարարները Մոսկվայում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր


Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում:

Ըստ նախարարության պաշտոնական կայքէջի, պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի մի շարք ռազմաուսումնական հաստատություններ, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:

Այցի շրջանակում Արտակ Դավթյանը հանդիպել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG