Մատչելիության հղումներ

Իսրայելը հաստատում է Սաուդյան Արաբիայի հետ ուղղակի շփումների առկայությունը


Տեսարան Երուսաղեմից
Տեսարան Երուսաղեմից

Իսրայելը և Սաուդյան Արաբիան գաղտնի կապեր ունեն: Այդ մասին իսրայելական ռադիոկայաններից մեկի հետ զրույցում ասել է երկրի էներգետիկայի նախարար Յուվալ Շտեյնիցը:

Նա առաջին բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյան է, որ ընդունում է Էր-Ռիյադի հետ ուղղակի շփումների փաստը:

Շտեյնիցիխոսքով՝ Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարումՍաուդյան Արաբիայի և մի շարք այլ արաբական պետությունների հետ՝ «Իրանի գործողությունների հանդեպ առկափոխադարձ մտահոգություններից դրդված»:

«Մենք այդ կապերը չենք հրապարակայնացնում` ելնելով հակառակ կողմի ցանկություններից: Ամեն դեպքում Իսրայելը նման որևէ քայլից չի ամաչում», - հայտարարել է Յուվալ Շտեյնիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG