Մատչելիության հղումներ

Գերմանիայում ընթացող կոալիցիոն բանակցությունները տապալվել են


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Սեպտեմբերին կայացած Բունդեսթագի ընտրություններից հետո Գերմանիայում մեկնարկած կոալիցիոն բանակցությունները, որոնց մասնակցում էին իշխող քրիստոնեա-դեմոկրատները, կանաչները և ազատ դեմոկրատները, տապալվել են: Կիրակի ուշ երեկոյան այդ մասին հայտարարել է ազատ դեմոկրատների առաջնորդ Քրիստիան Լինդները:

Նրա խոսքով՝ բանակցությունների տապալման գլխավոր պատճառը դրա մասնակիցների շրջանում միմյանց հանդեպ առկա վստահության ցածր մակարդակն էր:

«Գերադասելի է ընդհանրապես մաս չկազմել կառավարությանը քան ձևականորեն մասնակցել գործադիր իշխանության աշխատանքներին», -հայտարարել է Լինդները:

Մեկնաբանելով կոալիցիոն բանակցությունների տապալումը` Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է. - «Ինձ թվում է, որ մենք ի վիճակի կլինենք բանակցությունների ընթացքում համաձայնություն ձեռք բերել: Ցավում եմ, որ մենք չկարողացանք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ ընդհանուր հայտարարի գալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG