Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահը Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ


Միլոշ Զեմանն ու Վլադիմիր Պուտինը, արխիվ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն այսօր քառօրյա պաշտոնական այցով կժամանի Սոչի։ Վաղը նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Չեխիայի առաջնորդը, իր այցի շրջանակներում կլինի նաև Մոսկվայում, որտեղ նոյեմբերի 22-ին կհանդիպի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և կանդրադառնա ռուս-չեխական գործարար համաժողովին, որին մոտ 130 չեխական ընկերության ղեկավարներ են մասնակցելու:

Նոյեմբերի 22-ին նախատեսվում է նաև նրա հանդիպումը խորհրդային միության նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի հետ:

Չեխիայում նախագահական պաշտոնը արարողակարգային բնույթ ունի, սակայն Զեմանի՝ Ռուսաստանին և Պուտինին աջակցող նախկինում արված մեկնաբանությունները որոշակի մտահոգություններ են առաջացրել Չեխիայի կառավարության և արևմտյան դաշնակիցների շրջանում:

Նա Կիևի զայրույթն էր առաջացրել, երբ կասկածի տակ էր դրել Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունավետությունը՝ Ուկրաինայում ագրեսիայի համար:

Զեմանը Ղրիմի բռնակցումը Մոսկվայի կողմից «կայացած փաստ էր» համարել և ասել, որ բանակցությունները պետք է տանել Ռուսաստանի կողմից Ուկրաինային փոխհատուցելու շուրջ՝ հնարավոր է, գազի, նավթի կամ գումարի տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG