Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը մեկնել է Ֆրանսիա


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, նույն օրը Բակո Սահակյանը Փարիզում այցելել է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների և գործընթացում ընդգրկված երիտասարդ կամավորների հետ:

ԼՂ նախագահը բարձր է գնահատել համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման գործում, շնորհակալություն հայտնել հեռախոսամարաթոնի կազմակերպման մեջ ներգրավված մարդկանց՝ նրանց կատարած աշխատանքի, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի, նրա հոգսերով ապրելու և մշտական աջակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG