Մատչելիության հղումներ

Անթալիայում հանդիպել են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները


Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը Անթալիայում, 19-ը նոյեմբերի, 2017թ․

Այսօր Անթալիայում հանդիպել են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործոց նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը:

Հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ բանակցությունները շատ արդյունավետ էին, ձեռք են բերվել համաձայնություններ մի շարք կարևոր հարցերում:

Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հյուրընկալելու է Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանին և Հասան Ռոհանիին: Օրակարգում հիմնականը Սիրիայի խնդիրն է:

Ռուսաստանը և Իրանը սատարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, մինչդեռ, Թուրքիան աջակցում է Ասադի հրաժարականը պահանջող ընդդիմությանը:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 330 հազար մարդ, երկրից արտագաղթել է 6 միլիոն 100 հազար բնակիչ, ևս 5 միլիոն մարդ տեղահանվածի կարգավիճակում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG