Մատչելիության հղումներ

Սոբչակը վստահեցնում է, որ ուզում է Ռուսաստանի քաղաքական համակարգը դարձնել առավել բաց ու դեմոկրատական


Քսենիա Սոբչակ, հոկտեմբեր, 2017թ․
Քսենիա Սոբչակ, հոկտեմբեր, 2017թ․

Ռուսաստանի նախագահության թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտնած հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ ցանկանում է վերափոխել երկրի ծայրահեղ անհանդուրժողական հասարակությունը և քաղաքական համակարգը դարձնել առավել բաց ու դեմոկրատական:

36-ամյա Սոբչակն իրեն ներկայացնում է իբրև «բոլորին դեմ հանդես եկող թեկնածու»: Սոբչակի քննադատները, որոնց թվում է նաև «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին, ասում են, որ նրա առաջադրումը ձեռնտու է Կրեմլին:

Նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտնել 2018 թվականի ընտրություններին առաջադրվելու մասին, թեպետ փորձագետների գերիշխող մեծամասնությունը համոզված է, որ նա կառաջադրվի և հեշտությամբ կհաղթի առաջին փուլում:

Քսենիա Սոբչակը Պուտինի երբեմնի ղեկավար, հանգուցյալ պետական գործիչ Անատոլի Սոբչակի դուստրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG