Մատչելիության հղումներ

Զիմբաբվեում բազմամարդ ցույցեր՝ Մուգաբեի հրաժարականի պահանջով


Զիմբաբվե - Նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականի պահանջով երթ Հարարեում, 18-ը նոյեմբերի, 2017թ․

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում տասնյակ հազարավոր մարդիկ կազմակերպել են ցույցեր ի պաշտպանություն երկիրը հսկողության տակ վերցրած զինվորականների:

Ցուցարարները պահանջում են երկարակյաց նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականը: Երկրի պետական դրոշները և բանակին աջակցող պաստառները պարզած մարդիկ վանկարկում են «Մուգաբեն պետք է հեռանա Զիմբաբվեից» կարգախոսը:

Նոյեմբերի 15-ին Զիմբաբվեի բանակը անարյուն հեղաշրջում է իրականացրել և տնային կալանքի է ենթարկել երկիրը մոտ չորս տասնամյակ ղեկավարող 93-ամյա Մուգաբեին ու նրա մերձավոր դաշնակիցներից մի քանիսին: Բնակիչները նախագահին և նրա կառավարությանը մեղադրում են տնտեսական ճգնաժամի և մարդու իրավունքների համատարած ոտնահարման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG