Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳՆ․ Ֆրանսիայում ձերբակալվել է 26 մարդ նախկին խորհրդային երկրներից


Ֆրանսիացի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, արխիվ
Ֆրանսիացի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, արխիվ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Ֆրանսիայում ձերբակալվել է 26 մարդ նախկին խորհրդային հանրապետություններից: Ֆրանսիացիները նրանց մեղադրում են կազմակերպված հանցախմբերի հետ առչություն ունենալու մեջ:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են կանխիկ մեծ գումարներ, զենք ու զինամթերք, կեղծ փաստաթղթեր, գողացված մեքենաներ և դռների կողպեքները բացելու սարքեր:

Ձերբակալվածների թվում են հինգ «օրենքով գողեր» և վեց կին Վրաստանից:

Խմբավորումը Փարիզում և մոտակա ավաններում զբաղվել է բնակարանների և խանութների թալանով ու կապ է ունեցել Հայաստանի մի քաղաքացու հետ, ով իրացրել է գողոնը, փոխանցում է Վրաստանի ՆԳՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG