Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխվարչապետ․ «Ի՞նչ իմաստ ունի ցույց տալ Օլիմպիադան, եթե մեր մարզիկներն այնտեղ չլինեն»


WADA-ի լոգոն
WADA-ի լոգոն

Ռուսաստանի պաշտոնյաներն ակնարկում են, որ եթե փետրվարին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիադային խթանիչների խնդրով արգելվի իրենց հավաքականի մասնակցությունը, ապա ռուսաստանյան հեռուստաընկերությունները կարող են չհեռարձակել խաղերը:

«Ի՞նչ իմաստ ունի ցույց տալ Օլիմպիադան, եթե մեր մարզիկներն այնտեղ չլինեն: Հաշվի առնելով WADA-ի նախնական գնահատականները, մենք կարող ենք գուշակել, թե որ ուղղությամբ կգնան զարգացումները, եթե նպատակը Ռուսաստանն ու ռուսական սպորտը վարկաբեկելն է, այն իրականացվեց»,- երեկ ասել է Ռուսաստանի փոխվարչապետ, սպորտի նախկին նախարար Վիտալի Մուտկոն:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդը դեկտեմբերի 5-7-ը Լոզանում նախատեսված ժողովում պետք է վճռի, թե արդյոք Ռուսաստանի մարզիկները կստանան Օլիմպիադային մասնակցելու իրավունք: Խթանիչների օգտագործման համար արդեն 6 մարզիկներ որակազրկվել են:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն առաջարկում է արգելել ամբողջ հավաքականի մասնակցությունը:

Անցյալ տարի ավելի քան 100 ռուսաստանցի մարզիկներ զրկվել են Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիադային մասնակցելու իրավունքից:

Թիմի մասնակցությունն արգելելու դեպքում ՄՕԿ-ը կարող է առանձին մարզիկների թույլ տալ մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն ոչ թե ազգային դրոշի ներքո, այլ չեզոք անհատների կարգավիճակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG