Մատչելիության հղումներ

«Նովայա գազետան» նոր գլխավոր խմբագիր ունի


Սերգեյ Կոժեուրով
Սերգեյ Կոժեուրով

Ռուսաստանյան ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկը՝ «Նովայա գազետան», նոր գլխավոր խմբագիր ունի. 64-ամյա Սերգեյ Կոժեուրովը թերթի հիմնադիրներից է և 2000 թվականից զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը:

Կոժեուրովը հաղթել է գլխավոր խմբագրի ընտրություններում, որը խմբագրությունում տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Քվեարկությունը սահմանված է խմբագրության կանոնակարգով և տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:

Թերթի նախորդ խմբագիրը՝ Դմիտրի Մուրատովը, այդ պաշտոնը զբաղեցնում է 22 տարի անընդմեջ:

«Ես խնդրել և համոզել եմ թանկագին ու սիրելի խմբագրությանը իմ թեկնածությունը չառաջադրել 2017-2019 թվականներին գլխավոր խմբագրի պաշտոնում: Ես չեմ հեռանում. Վերևներից կամ կողքից ճնշումների մասին խոսակցությունները բացարձակ սուտ են, որը կարելի է հեշտությամբ հերքել: Ես կշարունակեմ աշխատել թերթում», - հայտարարել է Մուրատովը:

«Նովայա Գազետա»-ի ամենաաղմկահարույց հետաքննություններից է «Արժանապատվության սպանությունը»՝ Չեչնիայում միասեռական տղամարդկանց սպանությունների և հետապնդումների մասին:

Հոդվածի հրապարակումից հետո թերթի լրագրողները սկսել են հաշվեհարդարի սպառնալիքներ ստանալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG