Մատչելիության հղումներ

«Իսլամական պետություն»-ը Իրաքում այլևս ոչ մի բնակավայր չի վերահսկում


Իրաքի բանակի տանկերը ԻՊ-ի հետ մարտերում, հոկտեմբեր, 2017թ․

Իրաքի բանակը «Իսլամական պետություն»-ից (ԻՊ) ազատագրեց ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքը՝ Եփրատի հովտում գտնվող Ռավան:

Ժամանակին Մոսուլը վերահսկող և Բաղդադի գրավմամբ սպառնացող ջիհադիստները Իրաքում իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի սահմանին մոտ որոշ անապատային տարածքներ:

Սիրիայի տարածքում՝ Իրաքի սահմանին մոտ մարտական գործողությունները շարունակվում են Աբու Քամալը ազատագրելու նպատակով:

Ամերիկացի զինվորականների գնահատականներով՝ «Իսլամական պետություն»-ը Սիրիայում և Իրաքում կորցրել է ժամանակին վերահսկած տարածքների 95 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG