Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ՝ ապօրինի հարստացման հոդվածով: Այս մասին հայտարարել է բյուրոյի մամուլի խոսնակ Սվետլանա Օլիֆիրան:
Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Արտեմ Սիտնիկի դեմ՝ քննության տվյալների հրապարակման մեղադրանքով:
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն ստեղծվել է 2015 թվականին՝ այսպես կոչված «Արժանապատվության հեղափոխությունից» հետո: Այս կառույցը բազմիցս քրեական գործեր է հարուցել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ հարկային ծառայության նախկին ղեկավար Ռոման Նասիրովի դեմ: