Մատչելիության հղումներ

Զիմբաբվեի նախագահը Հարարեում միջոցառման է մասնակցել


Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն Հարարեում միջոցառման ժամանակ, 17-ը նոյեմբերի, 2017թ․
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն Հարարեում միջոցառման ժամանակ, 17-ը նոյեմբերի, 2017թ․

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն ուրբաթ օրը մայրաքաղաք Հարարեում մասնակցել է Բաց համալսարանի ավարտական միջոցառմանը:

Զիմբաբվեի առաջնորդը այսօր առաջին անգամ է ներկայացել հանրությանը այն բանից հետո, երբ նոյեմբերի 15-ի գիշերը երկրի զինվորականները հեռուստատեսությամբ հայտարարեցին, թե իշխանությունն այլևս իրենց ձեռքում է, իսկ 93-ամյա նախագահն էլ տնային կալանքի տակ է:

Հեղաշրջման կազմակերպիչների բանակցությունները, սակայն, արդյունք չեն տալիս, նրանց չի հաջողվում համոզել երկրի առաջնորդին իշխանությունը փոխանցել ժամանակավոր նախագահին և կառավարությանը:

1980 թվականից ի վեր Զիմբաբվեն ղեկավարող Ռոբերտ Մուգաբեն հրաժարվում է հեռանալ մինչև իր լիազորությունների ավարտը:

Զիմբաբվեի ժամանակավոր ղեկավար է նշանակվել նախկին փոխնախագահ 75-ամյա Էմերսոն Մնանգագվան, ում անցյալ շաբաթ Մուգաբեն պաշտոնանկ էր արել՝ նրան համեմատելով օձի հետ: Մնանգագվան համարվում էր Մուգաբեի ամենահավանական հետևորդը, սակայն նրա պաշտոնանկությունից հետո Մուգաբեն դիտարկում է իշխանությունն իր կնոջը` 52-ամյա Գրեյս Նտոմբիզոդվա Մուգաբեին փոխանցելու տարբերակը:

Հարավաֆրիկյան այս պետության առաջնորդը, ով 2013-ին իշխանության ղեկը ստանձնել է արդեն 6-րդ անգամ, իր կառավարման ընթացքում բազմիցս մեղադրվել է մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի, ռասիզմի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG