Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել (նստավայրը՝ Բուխարեստ) Սերգեյ Մինասյանը:

Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Համլետ Գասպարյանն ազատվել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Սերգեյ Մինասյանը տարածաշրջանային և ռազմական հարցերով ճանաչված վերլուծաբան է, երկար տարիներ հանդիսացել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը: Վերջին շրջանում Հայաստանյան մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Երևանը ցանկանում է Սերգեյ Մինասյանին նշանակել Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում, սակայն վրացական կողմը համաձայնություն չի տվել այդ թեկնածությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG