Իտալական լրատվամիջոցները հաղորդում են սիցիլիական մաֆիայի ամենաազդեցիկ պարագլուխը համարվող Տոտո (Սալվատորե) Ռիինայի մահվան մասին: 20-րդ դարի ամենավտանգավոր հանցագործներից մեկը մահացել է բանտում՝ 87 տարեկանում:
1993 թվականին Ռիինան ցմահ ազատազրկման է դատապարտվել տասնյակ մարդկանց սպանությունների մեղադրանքով: Ավելի վաղ տարած երկու վիրահատություններից հետո վերջին օրերին, ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, Ռիինան գտնվում էր կոմայի մեջ: