Մատչելիության հղումներ

Պետդեպի պաշտոնյան Արևմուտքին զգուշացնում է Ռուսաստանի աճող սպառնալիքի մասին


ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականության ծրագրավորման ղեկավար Բրայան Հուք, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականության ծրագրավորման ղեկավար Բրայան Հուք, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի քաղաքականության ծրագրավորման ղեկավար Բրայան Հուքը Արևմուտքին զգուշացրել է Ռուսաստանի աճող սպառնալիքի մասին:

Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, Ռուսաստանի նախորդ տասնամյակի գործողությունները ցույց են տալիս, որ Մոսկվան ցանկություն ունի խախտել այլ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Մատնանշելով 2008-ի ռուս - վրացական պատերազմն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Հուքն ասել է, որ Եվրոպայի համար Ռուսաստանից բխող սպառնալիքները նման են «սառը պատերազմի» ժամանակաշրջանում Արևմուտքի դիմագրաված սպառնալիքներին:

«Ինչպես և անցյալում, սպառնալիքը Բալթիկայից Սև ծով է տարածվում»,- ասել է Հուքը՝ նկատի ունենալով նաև վերջերս Բելառուսի և Ռուսաստանի տարածքներում կազմակերպված «Զապադ 2017» լայնամասշտաբ զորավարժությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG