Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վետոյի ենթարկեց Սիրիայում քիմիական հարձակման քննությանն առնչվող ԱՄՆ առաջարկը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը վետոյի է ենթարկել Միացյալ Նահանգների առաջարկը՝ երկարաձգելու ՄԱԿ-ի հետաքննչական խմբի մանդատը, որը պետք է պարզի, թե ով է պատասխանատու Սիրիայում քիմիական հարձակումների համար: Արգելանքը դրվեց աշխատանքային խմբի համար սահմանված ժամկետի ավարտից մի քանի ժամ առաջ:

Մոսկվան արդեն տասներորդ անգամ է արգելանք դնում ՄԱԿ-ի՝ Սիրիային առնչվող այսպիսի որոշումների վրա 2011 թվականից ի վեր, երբ սկիզբ առավ սիրիական հակամարտությունը:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանն իր այս քայլով պաշտպանում է դաշնակից Սիրիային: «Ռուս ընկերներիս խոսքս ուղղելով ասեմ, որ հաջորդ քիմիական հարձակումը ձեր գլխին է գալու», - ասել է Հեյլին ու ավելացրել․ - «Դուք փաստացի ամբողջ աշխարհին ասում եք, որ նորմալ է քիմիական զենք օգտագործելը: Ահա թե ինչը մեզ պետք է այսօր ամենաշատը վրդովեցնի»:

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելատրեի խոսքով՝ Ռուսաստանի այս քայլը հարված է քիմիական զենքի կիրառումը զսպելուն ուղղված միջազգային ջանքերին: «Կասկած չկա, որ մենք հրեշին սանձազերծեցինք», - ասել է նա:

Արձագանքելով՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ քննչական այս մեխանիզմը վերակառուցման կարիք ուներ, այն պետք է հնարավորություն ունենա քիմիական զենքի օգտագործման ապացույցներ ստանալ առաջին ձեռքից, այլ ոչ թե հակամարտության մեջ ներգրավված կողմերի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG