Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Հյուսիսային Կորեային, որ չի հանդուրժի «միջուկային շանտաժը», և խոստացել է առավելագույն ճնշում գործադրելու արշավ սկսել Փհենյանի դեմ:
«Ես հստակեցնում եմ, որ մենք թույլ չենք տա այս խեղաթյուրված դիկտատուրային աշխարհը պատանդ վերցնել միջուկային շանտաժով», - երեկ հեռուստատեսությամբ հայտարարել է Թրամփը 12-օրյա ասիական ուղևորությունից վերադառնալուց հետո:
Թրամփը հայտնել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին հորդորել է օգտագործել Պեկինի տնտեսական լծակները Փհենյանի վրա: «Չինաստանի առաջնորդը հասկանում է, որ Հյուսիսային Կորեան մեծ սպառնալիք է Չինաստանի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը, ավելացնելով՝ «ժամանակն անցնում է, և Վաշինգտոնը հստակեցնում է՝ բոլոր տարբերակները սեղանին են»: