Եվրոպական խորհրդարանի օրենսդիրները բանաձև են ընդունել, որով գովաբանում են Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում տեղի ունեցած բարեփոխումները և ընդգծում՝ նախկին խորհրդային երեք հանրապետությունները կարող են վերջնականապես դիմել Եվրամիությանը անդամակցելու համար:
Ընդունված բանաձևում անդրադարձ կա, որ պետք է շարունակվի հավաքական ճնշումը Ռուսաստանի վրա՝ լուծելու Արևմտյան Ուկրաինայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հակամարտությունները:
Նկատենք, որ սա տեղի է ունենում նոյեմբերի 24-ին Բրյուսելում մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ: