Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Ադրբեջանում՝ Մինգեչաուրի մոտ, ցնցումները զգացվել են նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում


Երեկ տեղական ժամանակով ժամը 23:48 (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15 աստիճան և արևելյան երկայնության 47.10 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալլ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա: ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը զգացվել է Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղում՝ 2-3 և 3-4 բալլ ուժգնությամբ:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը փոխանցում է, որ նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր չկան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG