Մատչելիության հղումներ

Վրաստանը դատապարտում է Նաուրու պետության նախագահի այցը Աբխազիա


Ռաուլ Խաջիմբան ընդունում է Բարոն Վակային, 13-ը նոյեմբերի, 2017թ․
Ռաուլ Խաջիմբան ընդունում է Բարոն Վակային, 13-ը նոյեմբերի, 2017թ․

Խաղաղօվկիանոսյան Նաուրու փոքր պետության ղեկավար Բարոն Վական նոյեմբերի 12-13-ը այցելել է Սուխումի, հանդիպել Աբխազիայի անջատական ղեկավար Ռաուլ Խաջիմբային, իսկ Մոսկվայում հանդիպել էր Վրաստանից անջատված մեկ այլ շրջանի՝ Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովի հետ:

Բացի Ռուսաստանից, սա մեկ այլ երկրի ղեկավարի առաջին այցն է Աբխազիա:

«Նաուրուն, Վենեսուելան և Նիկարագուան Ռուսաստանի ճնշման տակ Վրաստանի օկուպացված տարածքները ճանաչել են անկախ պետություններ, անտեսելով միջազգային իրավունքի նորմերը: Ռուսաստանը փորձում է աջակցել օկուպացված տարածքների շփումները միջազգային ասպարեզում, բայց միջազգային հանրությունը դա երբեք թույլ չի տա», - այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը:

Պաշտոնական Թբիլիսին նաև նշել է, որ Ռուսաստանի հետ բոլոր այն երկրները, որոնք անօրինական շփումներ են զարգացնում օկուպացված տարածքների հետ, կգտնվեն միջազգային ճնշման տակ, քանի դեռ չեն ընդունել միջազգային իրավունքի սկզբունքները:

Նոյեմբերի 12-ին Նաուրուի ղեկավարը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Ռուսաստանին հետևել են միայն Նաուրուն, Վենեսուելան և Նիկարագուան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG