Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հեռավոր արևելքում օդանավ է կործանվել


Այսօր Ռուսաստանի Խաբարովսկի մարզում մարդատար փոքր օդանավ է կործանվել: Ուղևորներից չորս տարեկան մի աղջնակ ողջ է մնացել, սակայն մյուս չորս ուղևորները և երկու օդաչուները զոհվել են:

Չեխական արտադրության L-410 օդանավը պատկանում էր տեղական «Խաբարովսկյան ավիաուղիներ» ընկերությանը:

Իրավապահները հետաքննում են աղետի պատճառները:

Նոյեմբերի 16-ը Խաբարովսկի մարզում սգո օր է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG