Մատչելիության հղումներ

Երկրաշարժի հետևանքով Իրանում որոշ գյուղեր հիմնովին ավերվել են, 12 հազար շենք է փլուզվել


Կիրակի երեկոյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով Իրանում որոշ գյուղեր հիմնովին ավերվել են, մոտ 2 հազարը՝ վնասներ կրել: Միջազգային Կարմիր մահիկի իրանական ներկայացուցչության հաղորդմամբ, 12 հազար բնակելի շենքեր ամբողջությամբ քանդվել են:

Տեղական հեռուստատեսության հաղորդմամբ, հազարավոր մարդիկ հերթական գիշերն են անցկացրել ժամանակավոր կացարաններում կամ ընդհանրապես բաց երկնքի տակ:

Երկրաշարժի հետևանքով, ըստ վերջին տվյալների, Իրանում զոհվել է 530, վիրավորվել՝ 8 հազար մարդ, Իրաքը հաղորդում է 7 զոհի և շուրջ 500 վիրավորի մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG