Մատչելիության հղումներ

Վրաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինին


Վրաստան - Խրամիս Դիդի-Գորայում հայտնաբերված կավե անոթը, նոյեմբեր, 2017թ․

Վրաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինին․ ամիսներ շարունակված պեղումներից հետո կանադացի, ամերիկացի ու վրացի գիտականները Թբիլիսիից 50 կիլոմետր հարավ ընկած երկու հնավայրերում գտել են գինու նմուշներ պարունակող կավե անոթներ, որոնք շուրջ 8 հազար տարվա վաղեմություն ունեն:

«Ըստ այդմ, գինեգործության ավանդույթը հազար տարով ավելի հին է, քան նախկինում գիտնականները կարծում էին», - փաստում է Ամերիկայի Գիտությունների ազգային ակադեմիայի ամսագրում հրապարակված հոդվածը:

Մինչ այդ գինեգործության ամենավաղ վկայությունը հայտնաբերվել էր Իրանի հյուսիս-արևմուտքում՝ մ.թ.ա․ 5400-5000 թվականների վաղեմություն ունեցող խեցեղենի վրա:

Նոր հայտնաբերված կավե անոթները 80 սանտիմետր բարձրություն ունեն և մինչև 300 լիտր տարողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG