Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը՝ առանց Իտալիայի


Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ժամանակ

Իտալիայի հավաքականը, առաջին անգամ 1958 թվականից ի վեր, չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Անցումային խաղերի երկրորդ փուլում՝ երեկ, աշխարհի քառակի չեմպիոնը Միլանում ոչ-ոքի՝ 0:0 է խաղացել Շվեդիայի հետ, զրկվելով հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք առաջնությանը մասնակցելու իրավունքից․ առաջին հանդիպումը նոյեմբերի 10-ին ավարտվել էր շվեդների հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Խաղի ավարտին իտալացիներից շատերը չեն կարողացել զսպել արցունքները, տեղական թերթերից մեկը տեղի ունեցածը «ապոկալիպսիս» է որակել:

Հավաքականի ավագ, 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խաղից անմիջապես հետո հայտարարել է, թե հեռանում է ֆուտբոլից, թեև ավելի վաղ ասել էր, որ դաշտը կթողնի 2018-ի առաջնությունից հետո: «Ցավում եմ ինձ համար, ցավում եմ իտալական ֆուտբոլի համար», - ասել է Բուֆոնը, ով 1997-ից ի վեր Իտալիայի հավաքականի հետ 175 հանդիպում է անցկացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG