Միացյալ Նահանգները հայտարարում է, թե շարունակելու է աջակցել ու համագործակցել Վրաստանի հետ պաշտպանության ոլորտում: Այդ մասին, ըստ Պենտագոնի, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը վրացի գործընկերոջ՝ Լևան Իզորիայի հետ հանդիպման ժամանակ:
Իզորիան, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վաշինգտոն է մեկնել երկկողմ հարաբերություններին վերաբերող «մի շարք հավակնոտ ծրագրեր քննարկելու համար»: Պենտագոնի ղեկավարից բացի նա կհանդիպի նաև ամերիկացի օրենսդիրներին: