Մատչելիության հղումներ

40-ից ավելի եվրախորհրդարանականներ Ալիևից պահանջում են ազատ արձակել Մուխթարլիին


Ադրբեջան - Լրագրող Աֆղան Մուխթարլիին տանում են Բաքվի դատարան, հունիս, 2017թ․
Ադրբեջան - Լրագրող Աֆղան Մուխթարլիին տանում են Բաքվի դատարան, հունիս, 2017թ․

Եվրախորհրդարանի ավելի քան չորս տասնյակ պատգամավորներ նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ դատապարտելով լրագրող Աֆղան Մուխթարլիի նկատմամբ վերաբերմունքն ու կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան:

«Ազատազրկման առաջին ամսվա ընթացքում լրագրողին թույլ չի տրվել նույնիսկ մեկ անգամ հեռախոսազրույց ունենալ ընտանիքի անդամների հետ, մինչ նրա փաստաբանները ահազանգում են ֆիզիկական ճնշումների ու պաշտպանական նյութերի առգրավման մասին», - ասված է «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված նամակում:

Հաղորդագրությունը Բաքու է ուղարկվել Բրյուսելում հաջորդ շաբաթ կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ, որտեղ, ակնկալվում է, որ Ադրբեջանի նախագահը հանդիպելու է Եվրամիության առաջնորդների հետ:

Մուխթարլին, որ հայտնի էր Ալիևի հասցեին իր սուր քննադատությամբ, առևանգվել էր Վրաստանի մայրաքաղաքից մայիսի 29-ին՝ հաջորդ օրը հայտնվելով Բաքվի կալանավայրում, մինչ այժմ անհայտ հանգամանքներում: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեջ, ինչը իրավապաշտպան կազմակերպությունները քաղաքական հետապնդում են որակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG