Մատչելիության հղումներ

Նալբանդյանը վաղը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այս մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Հիշեցնենք, անցած շաբաթավերջին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատել էր, որ ԵԱՀԿ միջնորդները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: «Ելնելով ղարաբաղյան կարգավորման հարցով ժնևյան գագաթնաժողովի արդյունքներից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Այդպիսի շփումներ պլանավորված են», - ասել էր Մարիա Զախարովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG