Մատչելիության հղումներ

Էստոնացի Տոիվո Կլաարը` Հարավային Կովկասում ԵՄ նոր բանագնաց


Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաար, արխիվ

Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել էստոնացի Տոիվո Կլաարը: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը` վկայակոչելով Եվրամիության խորհրդի այսօր Բրյուսելում տարածած հայտարարությունը:

«Եվրամիության խորհրդի որոշմամբ Հարավային Կովկասի և Վրաստանում առկա ճգնաժամերի հարցերով հատուկ բանագնաց է նշանակվել Տոիվո Կլաարը: Նրա նպատակն է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների` Վրաստանի տարածքում առկա ճգնաժամերի և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը», - նշված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը 2014 թվականի հուլիսից զբաղեցնում էր Հերբերտ Զալբերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG