Մատչելիության հղումներ

Էրդողան-Պուտին բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է սիրիական ճգնաժամը. Կրեմլ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի` այսօր Սոչիում կայանալիք բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը լինելու է Սիրիայում ստեղծված կացությունը: Այս մասին այսօր հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Երկու նախագահները նախատեսում են մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի և սիրիական կարգավորման [գործընթացում] այս պահին ստեղծված իրավիճակի մասին», - նշված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր. - «Նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հարկ է արձանագրել, որ Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ համագործակցությունն արդեն իսկ վերադարձել է նախաճգնաժամային մակարդակին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG