Մատչելիության հղումներ

Սաադ Հարիրի․ Լիբանանը պատժամիջոցների վտանգի տակ է հայտնվել


Սաադ Հարիրի, արխիվ
Սաադ Հարիրի, արխիվ

Սաադ Հարիրին, ով անցյալ շաբաթ հրաժարական ներկայացրեց Լիբանանի վարչապետի պաշտոնից, հայտարարում է, որ իր երկիրը պատժամիջոցների վտանգի տակ է հայտնվել, որոնք կարող են սահմանվել Պարսից ծոցի արաբական երկրների կողմից՝ Լիբանանում գործող և Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլա» շարժման պատճառով։

Հարիրին այդ մասին խոսել է երեկ Սաուդյան Արաբիայում՝ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ։

Հարիրին նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիա աշխատանքային այցի ընթացքում անսպասելիորեն հայտարարեց իր հրաժարականի մասին, ասելով, թե վախենում է իր կյանքի համար:

Նա, այնուամենայնիվ, հայտարարել է, որ «շատ շուտով» վերադառնալու է Լիբանան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG