Մատչելիության հղումներ

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ համատեղ հայտարարությունը Սիրիայում շատ կյանքեր կփրկի


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ասել է, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հայտարարությունը շատ կյանքեր կփրկի: «Մենք համաձայնության եկանք շատ արագ»,-ասել է Թրմափը ԱՄՆ-ի նախագահի օդանավում իրեն ուղեկցող լրագրողներին:

Ռուսաստանի նախագահը լրագրողների հետ առանձին հանդիպմանը «ծայրահեղ կարևոր է» համարել իրենց համատեղ հայտարարությունը և հաստատել է ահաբեկչության դեմ պայքարում որդեգրած սկզբունքները:

Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ չի միջամտել ԱՄՆ-ի անցած տարվա նախագահական ընտրություններին:

Վիետնամում անցկացված Ասիական-Խաղաղօվկիանոսյան համգործակցույան համաժողովի շրջանակներում չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պաշտոնական հանդիպում չեն ունեցել, բայց նրանք ոչ պաշտոնական զրույցներ են անկացրել և Սիրիայի հարցով հանդես եկել համատեղ հայտարարությամբ: Պուտինը դրական է գնահատել ոչ պաշտոնական հանդիպումները, ասելով թե Թրամփի հետ քննարկել են «ինչ ցանկանում էին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG