Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարները 2018-19 թվականների փոխհամագործակցության համաձայնագիր են ստորագրել: Ղազախստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ փաստաթուղթը ստորագրվել է նոյեմբերի 10-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացած Եվրամիություն-Կենտրոնական Ասիա նախարարական հանդիպմանը:
Փաստաթուղթը ենթադրում է համատեղ ջանքեր՝ ամրապնդելու համար անվտանգությունը, առևտուրն ու տնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու տրանսպորտային կապերը, էներգետիկ համագործակցությունը, զգոսաշրջությունը և մշակութային կապերը ամբողջ տարածաշրջանում: Արտգործնախարարները նաև համաձայնել են համագործակցել միջազգային ասպարեզում և միջազգային կազմակերպություններում՝ ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և ԵԱՀԿ-ն: