Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» տարկետմանն առչվող աղմկահարույց օրինագծի քննարկումները շարունակվում են


Անդրանիկ Քոչարյանը և Մարատ Գրիգորյանը «Ազատության» տաղավարում, 11-ը նոյեմբերի, 2017 թ․

ԵՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը վերջերս հրապարակավ հիշեցրել էր, թե ինչպես է ղարաբաղյան պատերազմի տարիներին ուսանողների մի մեծ բազմություն մեկնել ռազմաճակատ՝ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում ծառայելու, բայց Ազգալդյանը նրանց հետ էր ուղարկել:

«Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բազմաթիվ մեր տղաները, ինչպես նաև Պոլիտեխնիկ ինստիտուտում սովորող ուսանողներ, գնացել էին իր ջոկատ: Բոլորին հետ էր ուղարկել: Տղաներ, ասել էր, դուք պետք եք ձեր մասնագիտության ուղղությամբ: Եվ դա՝ պատերազմական տարիներին»,- պատմել էր պրոֆեսորը:

Այժմ տարկետմանն առչվող աղմկահարույց օրինագիծը ստիպել է, որ մի քանի օր անընդմեջ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում անցկացվի դասադուլների շարք: Այս և օրինագծին առնչվող այլ հարցերի շուրջ են «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում բանավիճում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը և ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG