Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են ընդունել


Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Վիետնամի համաժողովի մյուս առաջնորրդների հետ խմբով լուսանկարվում են

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը Սիրայի հարցով հայտարարությամբ համաձայնել են շարունակելու համատեղ ջանքերը «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում մինչև վերջնական հաղթանակը:

Ըստ Կրեմլի այսօրվա հաղորդագրության՝ համատեղ հայտարարությունը ստորագրվել է Վիետնամում անցկացվող Ասիական-խաղաղօվկիանոսյան համագործակցության համաժողովի ժամանակ:

Երկու առաջնորդները հայտնել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հակամարտության բոլոր կողմերին կոչ են արել ակտիվ մասնակցություն ունենալ Ժնևի քաղաքական գործընթացին:

Թրամփն ու Պուտինը նշել են, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի և վերջնական քաղաքական կարգավորման պետք է հասնել Ժնևյան գործընթացի շրջանակներում, ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան, նշված է Թրամփի և Պուտինի ստորագրած համատեղ հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG