Մատչելիության հղումներ

Պաշտպանության հանձնաժողովը հավանություն տվեց Զինվորական ծառայության մասին օրենքի վիճահարույց նախագծին


Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երեկոյան հրավիրված արտահերթ նիստում դրական եզրակացություն տվեց Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի վիճահարույց նախագծին:

Նախագծով առաջարկվում է՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ, դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին։

Այսինքն, ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի։

Մինչ ընթանում էր Պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստը, տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողները բողոքի ակցիա անցկացրեցին Ազգային ժողովի դիմաց:

Նրանք պաստառ փակցրեցին ԱԺ ճաղերի վրա, ինչի առնչությամբ ոստիկանների հետ քաշքշուկ եղավ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG