Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հստակություն է պահանջում Բրեքսիթի հարցով


Եվրամիությունը երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայից հստակություն է ակնկալում Եվրամիությունից դուրս գալու՝ մասնավորապես ֆինանսական պարտավորությունների հետ կապված հարցերում, որոնք Լոնդոնը պետք է իր վրա վերցնի:

Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Բրեքսիթի հարցով Մեծ Բրիտանիայի հետ բանակցող Եվրամիության պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն՝ բանակցությունների հերթական փուլից հետո:

Բարնյեի խոսքերով դեկտեմբերին 14-15-ը նախատեսված Եվրամիության գագաթնաժողովին պետք է որոշում ընդունվի բանակցությունների հաջորդ շրջափուլի՝ առևտրային հարաբերությունների մասին, սակայն միայն այն դեպքում, եթե ներկայումս քննարկվող հարցերը լուծված լինեն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ավելի վաղ հայտարարել է զիջումների գնալու պատրաստակամության մասին, մասնավորապես, ԵՄ-ից դուրս գալու ֆինանսական պարտավորությունների հետ կապված: Սակայն ԵՄ-ի նշած գումարը՝ շուրջ 60 միլիոնը, Մեյի կարծիքով չափազանցված է:

Ուրբաթ օրը Մեյը ևս մեկ անգամ հաստատել է իր կաբինետի հավատարմությունը՝ մինչև 2019 թվականի մարտի 29-ը երկիրը ԵՄ-ից դուրս բերելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG