Մատչելիության հղումներ

Էրդողանը և Պուտինը կհանդիպեն հաջորդ շաբաթ


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին Սոչիում կհանդիպեն տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ՝ այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ պայքարը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, երկու առաջնորդները քննարկելու են նաև երկկողմ առևտրա-տնտեսական կապերը, համագործակցությունը էներգետիկ ոլորտում:

Վեց տարի շարունակվող Սիրիական պատերազմում Մոսկվան ու Անկարան աջակցում են հակամարտող տարբեր կողմերի: Ռուսաստանը ռազմական ու դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Թուրքիայի հարավային հարևան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ով ըստ Անկարայի պետք է հեռանա իշխանությունից:

Չնայած այդ տարաձայնություններին՝ երկու երկրները վերջին շրջանում բանակցում են զենքի խոշոր գործարքի շուրջ. Անկարան ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերելC-400 հրթիռային համալիրները և դրա համար թուրքական կառավարությունը արդեն մուծել էանհրաժեշտ կանխավճարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG