Մատչելիության հղումներ

Առաջարկվում է լիցենզավորել մեքենաների վրա գազաբալոնների տեղադրումը, շրջանառությունից հանել տեխզննման կտրոնները


Գազալցակայանների և գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգն են քննարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ փաթեթով առաջարկվում է Հայաստանում լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղադրումը և ըստ սահմանված ժամանակացույցի ճնշափորձարկումը, ինչի նպատակն է նախ և առաջ բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը: Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում են նաև վերահսկողության այլ միջոցառումներ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս պարզեցնել լիցենզավորման մեխանիզմը և անվտանգության բարձրացման գործում կարևորել է արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավվածության ընդլայնումը: Հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը ևս մեկ անգամ լրամշակել և այն ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Զեկուցվել է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգով նախատեսվում է շրջանառությունից հանել տեխնիկական զննման կտրոնները, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ենթարկել տեխնիկական զննության: Նշվել է, որ այդ գործընթացը լինելու է էլեկտրոնային վերահսկողության ներքո, որն իրականացնելու են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG