69 տարեկանում մահացել է ռուսաստանցի գրող, երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ վկակայոչելով ռուսաստանյան լրատվամիջոցները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանը վերջին շրջանում տառապում էր ծանր հիվանդությամբ:
Զադորնովը ավելի քան 10 գրքի հեղինակ է, հայտնի է իր երգիծական հաղորդաշարերով, որոնք եթեր են հեռարձակվել խորհրդային և ռուսաստանյան հեռուստատեսությամբ, մեծ հռչակ է ձեռք բերել հատկապես գորբաչովյան վերակառուցման տարիներին:
Վերջին շրջանում երգիծաբանը իր մենախոսություններում կոշտ քննադատում էր Արևմուտքին՝ մասնավորապես Միացյալ Նահանգներին: